Հնչողությունն այնքան հզոր է և բալանսավորված, որ կարող եք Ձեր տանը համերգներ կազմակերպել: Այդ ձայնն ապահովում են 7 ներկառուցված բարձրախոսները՝ 1500 Վտ ընդհանուր ելքային հզորությամբ և ցածր հաճախականությունների 400 Վտ-անոց սուբվուֆերը
Beoplay A9-ն այնքան խելացի է, որ ինքն է որոշում սենյակի չափը և կարգավորում ելքային հզորությունը՝ ըստ շրջապատող միջավայրի: Դա նման է այն բանին, որ Սինատրայի հետ մնաք նույն սենյակում, և նա երգի հենց Ձեզ համար։
Դիզայնն իսկական հաճույք է գեղագիտությունը գնահատողների համար: Bang&Olufsen-ի «կլոններ» չեք գտնի։ Դրանք, առհասարակ, հեշտ է ընդունել որպես շքեղ ինտերիերի իրեր: Օրինակ՝ Beoplay A9-ը. այն կարծես թիրախ կամ արբանյակային ալեհավաք լինի, կարող է համահունչ լինել ցանկացած
ինտերիերի ոճին, և այն կարելի է տեղավորել տարբեր կերպ՝ կախել պատից կամ, օրինակ, եռոտանու վրա դնել հատակին։
Bang&Olufsen-ը հմտորեն ինտեգրում է տեխնոլոգիան դիզայնի մեջ: A9 վահանակին Ֆիբոնաչիի նախշն է, որը ոչ միայն հիացնում է իր գեղեցկությամբ, այլև օդատարի դեր է կատարում ցածր հաճախականությունների համար:
Ինչպես պետք է կառավարել՝ կհասկանաք նույնիսկ փակ աչքերով, իրականում բավական կլինի ընդամենը մի քանի ժեստ: Դուք կարող եք նաև միացնել Google Home ձայնային օգնականը, և այն ամեն ինչ կանի ձեր փոխարեն:
Պատրաստված է որակյալ նյութերից և հեշտությամբ կանցնի ժամանակի փորձությունը։ Խնամքով վերաբերվելու դեպքում հեռավոր 80-ականների ակուստիկան դեռ կարող է գործել և սպասարկվել պաշտոնական սպասարկման կենտրոններում: Մի խոսքով, կարող եք վերցնել՝ առանց վախենալու: