Retina և Liquid Retina էկրաններն ապահովում են վառ պատկեր, իսկ True Tone տեխնոլոգիայի շնորհիվ երկար աշխատելիս Ձեր աչքերը չեն հոգնի։
Սա բազմակողմանի սարք է․ կարելի է ասել՝ «երեքը մեկում». այն ավելի փոքր է և թեթև, քան Mac-ը, բայց նկատելիորեն ավելի մեծ է, քան iPhone-ը: Դրեք այն ուսապարկի մեջ և գիրք կարդացեք ճանապարհին, միացրեք տեսախցիկն ու հիանալի լուսանկարներ արեք, գրասենյակում միացրեք ստեղնաշարը և տեքստ հավաքեք, օգտվեք Apple Pencil-ից, նկարեք տանը՝ բազմոցին նստած:
Բոնուսի հնարավորություն: iPad-ը կարելի է միացնել Mac-ին և օգտագործել որպես երկրորդ մոնիտոր լուսանկարների մշակման ու տեսանյութեր մոնտաժելու համար:
Երբ խոսք է գնում շարժունության մասին՝ պլանշետին հավասարը չկա: Այն սովորական գրքից մի փոքր ավելի ծանր է, կոմպակտ և խնդիրներ չի առաջացնում տեղաշարժվելու ընթացքում:
Լիցքավորումը բավարար է մեկ ամբողջ օր ակտիվ աշխատելու համար, կամ գուցե նույնիսկ երկու օր՝ կախված նրանից, թե որքան կծանրաբեռնեք սարքը: Իսկ լիցքավորումը կատարվում է կայծակնային արագությամբ. դուք ստիպված չեք լինի երկար սպասել վարդակի մոտ:
iPadOS համակարգը «հասնում է» macOS-ին՝ թույլ տալով iPad-ի օգտատերերին իրենց սարքերի արդյունավետությամբ մրցակցել Mac ունեցողների հետ։