Loewe bild I – ֆլագմանային 77 դյույմանոց մեծ էկրանով OLED հեռուստացույց: Շնորհիվ OLED տեխնոլոգիայի՝ Դուք ստանում եք գույներ, որոնք ավելի վառ են, քան իրականում: Վերջինս ունի փայլուն արտահայտված կոնտրաստային պատկեր, որն առանձնանում է աննախադեպ պարզությամբ:: Եվ այս ամենը Դուք վայելում եք ուլտրաբարակ էկրանի վրա: Այն հզոր է և շքեղ:

Ճկուն և բավականին խելացի

Loewe bild I – ֆլագմանային 77 դյույմանոց մեծ էկրանով OLED հեռուստացույց: Շնորհիվ OLED տեխնոլոգիայի՝ Դուք ստանում եք գույներ, որոնք ավելի վառ են, քան իրականում: Վերջինս ունի փայլուն արտահայտված կոնտրաստային պատկեր, որն առանձնանում է աննախադեպ պարզությամբ:: Եվ այս ամենը Դուք վայելում եք ուլտրաբարակ էկրանի վրա: Այն հզոր է և շքեղ:
Ճկուն և բավականին խելացի
Loewe klang s3-ը բոլորը մեկում երաժշտական ​​բարձրախոս է՝ FM/DAB/DAB+ ռադիոյով և ինտերնետռադիոյով, CD նվագարկիչով, անլար սթրիմինգային(հոսքային) աջակցությամբ, USB կապի միջոցովmp3 նվագարկման հնարավորությամբ, ինչը նշանակում է երաժշտության գրեթե անսահմանափակբազմազանություն՝ լինի դա ռադիո, երաժշտական ​​թրեքներ շարժական սարքերից, աուդիոգրքեր կամ փոդքաստներ, ձայնասկավառակային թրեքներ:

Անսահման երաժշտական ​​բազմազանություն.

DTS Play-Fi-ի հետ Loewe-ի համագործակցության շնորհիվ klang mr ընտանեկան բարձրախոսներնառաջարկում են կայուն և ապագային միտված հարթակ, որն ապահովում է անհավանական քանակությամբ ֆունկցիաներ և հոսքային ծառայություններ:

Վայելեք երաժշտությունը ամբողջ տանը

Հեռուստացույց նրանց համար, ովքեր հեռուստացույց չեն դիտում.
Հատուկ նրանց համար, ովքեր հանգստանում են, լուսանկարներ, հեռուստատեսային շոուներ են դիտում, ծիծաղում են, լալիս, անհանգստանում, ուրախանում, սովորում, մրցում, հեռարձակում, խաղում, զարմանում, և պարզապես սիրում է հիանալի դիզայն և կատարյալ որակը:

We. by LOEWE.
Փոքր չափսերը և IPX6-ը ցայտի և փոշու պաշտպանությամբ դիզայնը դարձնում են այն կատարյալուղեկից տանը կամ դրսում՝ լինի դա ծովափնյա բար, լողավազանային երեկույթ և այլն:
We. by LOEWE.
Փոքր չափսերը և IPX6-ը ցայտի և փոշու պաշտպանությամբ դիզայնը դարձնում են այն կատարյալուղեկից տանը կամ դրսում՝ լինի դա ծովափնյա բար, լողավազանային երեկույթ և այլն:
We. by LOEWE.
Ընտրեք կատեգորիա:

Հեռուստատեսության
գյուտարար.

Ավելի քան 90 տարի է, ինչ Loewe-ն ստեղծում է հեռուստացույց: Մենք պահպանում ենք մերկարգախոսը(խոստումը)՝ «Արտադրված է Գերմանիայում»: Մշակման, արտադրության ևսպասարկման բաժինները դեռևս գտնվում են Կրոնախում (Վերին Ֆրանկոնիա): Loewe համակարգերը նախատեսված են երկար սպասարկման ժամկետի համար և առանձնահատուկուշադրություն են դարձնում էներգախնայողության վրա: Մոդուլային տեխնոլոգիան, բարձրորակնյութերը, ճշգրիտ մշակումը, ծրագրային ապահովման կանոնավոր թարմացումները և, վերջին, բայցոչ պակաս կարևորը, հավերժական դիզայնը երաշխավորում են էկոլոգիական պրոդուկտ ունենալուհիանալի զգացողություն:

Ընկերությունը հիմնադրվել է 1923 թվականին Զիգմունդ և Դեյվիդ Լյուդվիգ Լյովե եղբայրների կողմից։Քիչ անց այնտեղ հրավիրվեց հայտնի ֆիզիկոս, հետազոտող և գյուտարար Մանֆրեդ ֆոն Արդենեն։

Հենց նրա հետ 1926 թվականին LOEWE-ն ստեղծեց իսկական սենսացիա՝ LOEWE OE 333 ռադիոն, որը թողարկվեց ավելի քան մեկ միլիոն օրինակով: Արտադրանքի հիմքում ընկած է Մանֆրեդիկողմից ստեղծված հայտնի ինտեգրալ սխեման (եռաստիճան ուժեղացուցիչ): Վերջինիս շնորհիվհնարավոր դարձավ թողարկել հանրությանը հասանելի էժան ռադիոընդունիչ՝ բարձրորակձայնային հաղորդմամբ: LOEWE OE 333-ի հիմնական առավելություններն էին կոմպակտությունն ուհուսալիությունը, քանի որ սարքը արտաքին ազդեցություններից պաշտպանված էր ապակեպատյանով:


Սա առաջին խոշոր կոմերցիոն հաջողությունն էր, որը զգալի ազդեցություն ունեցավ Գերմանիայումռադիոհեռարձակման զարգացման վրա: Զիգմունդ և Լյուդվիգ Լյովե ռադիո LOEWE OE 333


Հիմնվելով սեփական հետազոտությունների վրա՝ LOEWE-ն բազմիցս դարձել է առաջադեմ հեռուստատեսության ոլորտում՝ զարգացնելով նորարարական տեխնոլոգիաներ, որոնք փոխում ենսպառողների պատկերացումը հեռուստատեսության և տնային ժամանցի մասին:
.

1931 թվականին Բեռլինում կայացած 8-րդ ռադիոցուցահանդեսում ընկերությունը ցուցադրեցաշխարհում առաջին՝ պատկերի էլեկտրոնային փոխանցումը: Իրականում դա լուրջ քայլ էրզանգվածային հեռուստատեսային հեռարձակման ոլորտում։

1933 թվականին LOEWE-ն արտադրեց աշխարհում առաջին մասսայական հեռուստացույցը՝դինամիկ բարձրախոսով, որն այն ժամանակ ապահովում էր բարձրորակ ձայն և երկխոսություն։


Գերմանիայում ֆաշիստական ​​բռնապետության ժամանակ ընկերությունը շարունակել է գործել, սակայն ժամանակավորապես դադարեցրել է արտադրությունը. նացիստների համար աշխատելուցհրաժարվելու պատճառով Զիգմունդ Լյովեն ստիպված է եղել լքել երկիրը, իսկ նրա եղբայրը՝ ԴեյվիդԼ. Լյովեն մահացել է համակենտրոնացման ճամբարներում:


Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից չորս տարի անց Զիգմունդը վերադարձավհայրենիք։ Չնայած երկրում հետպատերազմյան ավերածություններին և տնտեսական անկմանը, Լյովեն շարունակեց իր ակտիվ աշխատանքն ու հետազոտությունները հեռուստատեսայինտեխնոլոգիաների ոլորտում։



1985 թվականին համաշխարհային շուկայում իրավիճակը փոխվեց. ի դեմս ճապոնական նորարտադրողների՝ ի հայտ եկավ լուրջ մրցակցություն։ Այս պահին Լյովեն որոշեցհամագործակցություն սկսել հայտնի դիզայներների հետ։ Սա թույլ տվեց նրան հեռանալզանգվածային բրենդների հետ մրցակցությունից՝ զբաղեցնելով պրեմիում սեգմենտը: Լյովեիպատմության մեջ նոր կարևոր իրադարձություն է LOEWE Art 1-ը՝ առաջին թվայինհեռուստատեսությունը, որն ունի Hi-Fi ստերեո համակարգ: Իր ֆուտուրիստական ​​դիզայնով այսմոդելը ճանաչվել է ոճի օրինակ(պատկերակ) և պատշաճ տեղ է զբաղեցրել Նյու Յորքիժամանակակից արվեստի թանգարանում։


1997 թվականին Լյովեն թողարկեց աշխարհում առաջին՝ ինտերնետին միանալու հնարավորությամբհեռուստացույցը՝ LOEWE @Xelos, իսկ հաջորդ տարի այն առաջիններից մեկն էր, որը ներկայացրեցLOEWE Spheros հարթ էկրանով հեռուստացույցը:

Լյովեի հաջողության առանցքային գործոնը բարձր տեխնոլոգիաների, դիզայնի, որակի ևօգտագործման հեշտության համադրությունն է: Արտադրանքը բնութագրվում է մաքուր, ճշգրիտ ևէլեգանտ դիզայնով, որոնք պահպանում են իրենց կառուցողական որակը ողջ կյանքի ընթացքում ևարդեն արժանացել են դիզայնի ավելի քան 200 միջազգային մրցանակների:

Որակը կատարելության մեջ

Ժամանակակից էկրանի ուլտրաժամանակակից տեխնոլոգիայի և ինտելեկտուալ ծրագրային ապահովման շնորհիվ՝ Loewe հեռուստացույցներն ապահովում են առանձնակի բնական պատկեր՝պարզորեն արտահայտելով ֆիլմերի տեսարաններն ու բնապատկերները: 8,3 միլիոնինքնալուսավորվող OLED պիքսելների շնորհիվ՝ Դուք կարող եք տեսնել և ընկալել իրական պատկերներն ու շարժումները:

Պրոդուկտներ, որոնք ոգեշնչում են