Կապվեք մեր մասնագետի հետ և նա կպատասխանի Ձեր բոլոր հարցերին
Սպասարկման ծրագիր անսարք Apple պրոդուկտների համար
Կան Apple սարքերի կոնկրետ տարեթվերի արտադրության որոշ մոդելներ, որոնք ունեն գործարանային խնդիրներ: Այս մոդելները վերանորոգվում են անվճար` անգամ երաշխիքային սպասարկումից դուրս:
Պարզվել է, որ հին սերնդի MacBook Pro-ների (15 դյույմանոց) սահմանափակ քանակով մարտկոցներ կարող են գերտաքանալ և հրդեհային անվտանգության սպառնալիք լինել: Նշված սարքերը վաճառվել են 2015 թ․ սեպտեմբերից մինչև 2017 թ․ փետրվար․ արտադրանքի իրավազորությունը որոշվում է սերիական համարով:
Ձեր MacBook Pro-ն սպասարկման նախապատրաստելու համար ստեղծեք նրա տվյալների պահեստային պատճենը:
MacBook, MacBook Air և MacBook Pro.
Ստեղնաշարերի սպասարկման ծրագիր
Պարզվել է, որ MacBook-ի, MacBook Air-ի և MacBook Pro-ի որոշ մոդելների ստեղնաշարերի փոքր տոկոսի մոտ կարող է նկատվել ստորև ներկայացված հայտանիշներից մեկը կամ մի քանիսը:
Տառերի կամ նշանների անսպասելի կրկնություն
Էկրանի վրա մուտքագրվող նիշերի բացակայություն
Ստեղների «կպչել» կամ դրանց պատշաճ արձագանքի բացակայություն
Սպասարկման տիպը կորոշվի ստեղնաշարի ստուգումից հետո: Ընդ որում, կարող է առաջանալ մեկ կամ մի քանի ստեղնի կամ ամբողջ ստեղնաշարի փոխարինման անհրաժեշտություն:
Mac նոութբուքերի այլ մոդելներ այս ծրագրում չեն ներգրավվում:
MacBook (Retina էկրանով, 12 դյույմ, սկիզբը՝ 2015 թ.)
MacBook (Retina էկրանով, 12 դյույմ, սկիզբը՝ 2016 թ.)
MacBook (Retina էկրանով, 12 դյույմ, 2017 թ.)
MacBook Air (Retina էկրանով, 13 դյույմ, 2018 թ.)
MacBook Air (Retina էկրանով, 13 դյույմ, 2019 թ.)
MacBook Pro (13 դյույմ, 2016 թ., երկու Thunderbolt 3 պորտ)
MacBook Pro (13 դյույմ, 2017 թ., երկու Thunderbolt 3 պորտ)
MacBook Pro (13 դյույմ, 2019 թ., երկու պորտ Thunderbolt 3)
MacBook Pro (13 դյույմ, 2016 թ., չորս Thunderbolt 3 պորտ)
MacBook Pro (13 դյույմ, 2017 թ., չորս Thunderbolt 3 պորտ)
MacBook Pro (15 դյույմ, 2016 թ․)
MacBook Pro (15 դյույմ, 2017 թ.)
MacBook Pro (13 դյույմ, 2018 թ., չորս Thunderbolt 3 պորտ)
MacBook Pro (15 դյույմ, 2018 թ.)
MacBook Pro (13 դյույմ, 2019 թ., չորս Thunderbolt 3 պորտ)
MacBook Pro (15 դյույմ, 2019 թ.)
MacBook Pro 13”.
Էկրանի լուսավորման խնդիր
Պարզվել է, որ 13 դյույմանոց MacBook Pro-ի էկրանների աննշան տոկոսի մոտ կարող է նկատվել ստորև նշված հայտանիշներից մեկը կամ մի քանիսը:
• Էկրանի ստորին մասի ամբողջ երկարությամբ մշտապես կամ պարբերաբար նկատվում են դիսփլեյի լուսավորման ուղղահայաց պայծառ հատվածներ: • Դիսփլեյի լուսավորությունն ամբողջությամբ դադարում է աշխատել:
Նշված սարքերը վաճառվել են 2016 թ․հոկտեմբերից 2018 թ․ փետրվարն ընկած ժամանակահատվածում:
Ծրագիրը վերաբերում է իրավազոր MacBook Pro մոդելներին և ուժի մեջ է 5 տարի՝ սկսած սարքի սկզբնական մանրածախ վաճառքից, կամ 3 տարի՝ սկսած այս ծրագրի մեկնարկի օրվանից, կախված այն բանից, թե այդ ժամանակահատվածներից որն է ավելի երկար:
Եթե Դուք չեք գտել անհրաժեշտ տեղեկատվությունը կամ դեռ ունեք հարցեր վերը նշված անսարքությունների վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ:
Mac նոութբուքերի այլ մոդելներ այս ծրագրում չեն ներգրավվում:
MacBook Pro (13 դյույմ, 2016թ․, չորս Thunderbolt 3 պորտ)
MacBook Pro (13 դյույմ, 2016թ․, երկու Thunderbolt 3 պորտ)
Ստորև թվարկված են իրավազոր մոդելները.
Թողեք Ձեր հայտը
Կապվեք մեր մասնագետի հետ և նա կպատասխանի Ձեր բոլոր հարցերին
iPhone 12 և iPhone 12 Pro.
Ձայնի բացակայություն
Պարզվել է, որ iPhone 12 և iPhone 12 Pro սարքերի շատ փոքր տոկոսի մոտ կարող են առաջանալ ձայնի հետ կապված խնդիրներ՝ ընդունիչի մոդուլում բաղադրամասի խափանման պատճառով: Այսպիսի խնդիր ունեցող սարքերը թողարկվել են 2020 թ․ հոկտեմբերից մինչև 2021 թ․ ապրիլը։
Եթե Ձեր iPhone 12-ի կամ iPhone 12 Pro-ի ընդունիչը զանգերի ժամանակ ձայն չի արձակում, այն կարող է սպասարկման կարիք ունենալ: Apple ընկերությունը կամ Apple-ի կողմից իրավազորված սպասարկման կենտրոնները անվճար ծառայություն կտրամադրեն համապատասխան սարքերին:
iPhone 12 mini-ն և iPhone 12 Pro Max մոդելները ծրագրում ներառված չեն։
Եթե Դուք չեք գտել անհրաժեշտ տեղեկատվությունը կամ դեռ ունեք հարցեր վերը նշված անսարքությունների վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ:
Թողեք Ձեր հայտը
Կապվեք մեր մասնագետի հետ և նա կպատասխանի Ձեր բոլոր հարցերին
AirPods Pro.
Ձայնի հետ կապված խնդիր
Հաստատվել է, որ AirPods Pro ականջակալների մի փոքր մասի մոտ կարող է առաձանալ ձայնի հետ կապված խնդիրներ: Նշված սարքերն արտադրվել են մինչև 2020 թ․ հոկտեմբերը:
Այսպիսի AirPods Pro ականջակալները կարող են դրսևորել հետևյալ հայտանիշներից մի քանիսը.
• Լսվում են չխկոցներ կամ ճրթճրթոցներ, որոնք ուժեղանում են աղմուկի պայմաններում, մարզումների ժամանակ կամ հեռախոսով խոսելիս: • Աղմուկի նվազեցման ակտիվ համակարգը պատշաճ չի աշխատում՝ կորչում են ցածր հաճախականությունները կամ ուժեղանում են ֆոնային ձայները, օրինակ՝ փողոցի կամ թռչող ինքնաթիռի:
Հաստատված խնդիր ունեցող AirPods Pro (ձախ, աջ կամ երկուսն էլ) ականջակալների համար կտրամադրվի փոխարինողը: Խնդիրը չի ներառում AirPods Pro ականջակալի պատյանը: Այն չի կարող փոխարինվել:
Ծրագիրն ընդգրկում է քննարկվող AirPods Pro ականջակալները 3 տարվա ընթացքում՝ սկսած սարքի սկզբնական վաճառքի օրվանից:
Եթե Դուք չեք գտել անհրաժեշտ տեղեկատվությունը կամ դեռ ունեք հարցեր վերը նշված անսարքությունների վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ:
Այս ծրագիրը չի տարածվում այլ AirPods մոդելների վրա:
Թողեք Ձեր հայտը
Կապվեք մեր մասնագետի հետ և նա կպատասխանի Ձեր բոլոր հարցերին
Apple Watch Series 6.
Խնդիրը՝ «Դատարկ էկրան»
Հաստատվել է, որ 40 մմ-անոց Apple Watch Series 6 սարքերի շատ փոքր տոկոսի մոտ կարող է մշտապես լինել դատարկ էկրան: Նշված արտադրանքը թողարկվել է 2021 թ․ ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Ծրագիրը վերաբերում է Apple Watch Series 6-ի իրավազոր մոդելներին և ուժի մեջ է երկու տարի՝ սարքի սկզբնական վաճառքի օրվանից:
Եթե Դուք չեք գտել անհրաժեշտ տեղեկատվությունը կամ դեռ ունեք հարցեր վերը նշված անսարքությունների վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ:
Թողեք Ձեր հայտը
Կապվեք մեր մասնագետի հետ և նա կպատասխանի Ձեր բոլոր հարցերին
Ադապտերներ
Apple-ի երեք կոնտակտով խրոցակներ
Պարզվել է, որ հիմնականում ՄԹ-ում, Սինգապուրում և Հոնկոնգում օգտագործելու համար նախատեսված Apple-ի 3 կոնտակտանի խրոցակով ադապտերները կարող են կոտրվել և բաց մետաղական մասերին դիպչելու դեպքում էլեկտրահոսանքահարման վտանգ ներկայացնել շատ հազվադեպ:
Այս ադապտերները մատակարարվել են 2003-ից 2010 թվականներին Mac համակարգիչների և որոշ iOS սարքերի հետ, ինչպես նաև ներառվել են Apple World Travel Adapter Kit-ի ադապտերների լրակազմում։
Apple խրոցակի ադապտերներ՝ փոփոխական հոսանքի պատի վարդակների համար
Հաստատվել է, որ մայրցամաքային Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կորեայում, Արգենտինայում և Բրազիլիայում օգտագործելու համար մշակված՝ երկու ոտիկով ադապտերները եզակի դեպքերում կարող են վնասվել և հպվելիս էլեկտրահոսանքահարման վտանգ ներկայացնել:
Պատի էլեկտրական վարդակների համար նախատեսված այս ադապտերները մատակարարվել են 2003-2015 թ․-ը Mac համակարգիչների և որոշ iOS սարքերի հետ, ինչպես նաև ներառվել են Apple World Travel Adapter Kit ադապտերների լրակազմում:
USB սնուցման ադապտեր
Եթե Դուք չեք գտել անհրաժեշտ տեղեկատվությունը կամ դեռ ունեք հարցեր վերը նշված անսարքությունների վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ:
Համաձայն վերջին տվյալների՝ որոշ կեղծ և կողմնակի ադապտերներ ունեն կառուցվածքի թերություններ, որոնք կարող են հանգեցնել անվտանգային խնդիրների: Թեև նման խնդիրներ կարող են առաջանալ ոչ բոլոր կողմնակի ադապտերների դեպքում՝ մենք հայտարարում ենք USB հոսանքի ադապտերներ ընդունելու ծրագրի մասին, որպեսզի հաճախորդները կարողանան ձեռք բերել որակյալ ադապտերներ:
Պարզվել է, որ Եվրոպայի համար նախատեսված՝ Apple-ի 5 Վտ հզորությամբ USB սնուցման ադապտերները հազվադեպ կարող են գերտաքանալ և վտանգ ներկայացնել անվտանգության առումով: Այս ադապտերը մատակարարվել է iPhone 3GS, iPhone 4 և iPhone 4s սարքերի հետ, որոնք վաճառվել են 2009թ. հոկտեմբերից մինչև 2012թ. սեպտեմբերը: Այն վաճառվել է նաև որպես առանձին աքսեսուար:
Եվրոպայի համար նախատեսված՝ Apple-ի 5 Վտ հզորությամբ USB սնուցման ադապտերներ
Թողեք Ձեր հայտը
Կապվեք մեր մասնագետի հետ և նա կպատասխանի Ձեր բոլոր հարցերին
Ակուստիկա
Beats Pill XL բարձրախոսների մարտկոցի խնդիր
Պարզվել է, որ Beats Pill XL մոդելներում մարտկոցը հազվադեպ կարող է գերտաքանալ և հրդեհի առաջացման վտանգ ներկայացնել: Բարձրախոսների այս մոդելը ամբողջ աշխարհում հասանելի է 2014 թ․ հունվարից Beats-ի, Apple-ի և այլ մանրածախ խանութներում:
Այս ծրագիրը վերաբերում է միայն ստորև ներկայացված Beats Pill XL մոդելին: Beats Pill XL բարձրախոսը մատակարարվել է հինգ գույնով՝ սև, սպիտակ, վարդագույն, երկնագույն- մետալիկ և տիտանագույն, ինչը կարելի է տեսնել այս վեբ էջում: