Բոնուսների հաշվեգրումը/օգտագործումն իրականացվում է 1 բոնուս = 1 դրամ հաշվարկով:
Եթե գնորդը վճարում է 2 (երկու) և ավելի ապրանքների համար բոնուսներով, ապա վճարված բոնուսները կբաժանվեն այդ ապրանքների միջև՝ յուրաքանչյուր գնված ապրանքի արժեքին համամասնորեն: Հնարավոր է վճարում բոնուսներով մինչև 20% յուրաքանչյուր ապրանքի համար:
Բոնուսները կարող են օգտագործվել որպես զեղչ՝ գնված ապրանքների արժեքի մինչև 20%-ի չափով:
Օնլայն գնումների դեպքում բոնուսային միավորները նույնականացվում են հեռախոսահամարով և փոխանցվում այդ հեռախոսահամարով գրանցված դրամապանակին:
Ակտիվացված բոնուսների գործողության ժամկետը սահմանափակ է և կազմում է 1 տարի տվյալ վճարման բոնուսների ակտիվացման պահից: